Գազան դատարկելու քաղաքականության հետևում թաքնված է «Մեծ Իսրայել» ծրագրի իրագործումը. Էրդողան

Իսրայելը տարածաշրջանային էքսպանսիայի հիմնական խոչընդոտներից մեկն է. հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Իսրայելի կողմից Արևմտյան ափը բռնակցելու և Գազան դատարկելու քաղաքականության հետևում թաքնված է ազատ պաղեստինյան պետության ստեղծման հնարավորությունը լիովին ոչնչացնելու մտադրությունը, նպատակը՝ «Մեծ Իսրայել» նախագծի իրականացումն է։

Ես պետք է բացահայտ և առանց ամաչելու հայտարարեմ՝ Թուրքիան ներկայումս երկու նախագծերի հիմնական խոչընդոտներից մեկն է», – ասել է նախագահը կառավարության նիստից հետո ազգին ուղղված իր ուղերձում։

Էրդողանը կարծում է, որ հրեական պետության նկատմամբ իր կոշտ դիրքորոշման պատճառով ինքը և Թուրքիան «վերջերս թիրախներ են դարձել։

«Մենք չենք զիջում համաշխարհային սիոնիստական ​​լոբբիի ճնշմանը կամ զրպարտչական արշավներին», – հավելել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930