ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դատապարտել է «վտարյալ-ռեժիմ» ունեցող երկրներին, որոնք աջակցում են ահաբեկիչներին և ավտորիտար ռեժիմ ունեցող պետություններին, որոնք փորձում են աշխարհում խաղաղություն պահպանող դաշինքները քանդել:
ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի հայազգի գործիչ Աննա Էշուն վստահ է՝ ԱՄՆ-ն պարտավոր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
«Մենք խաղաղություն ենք ուզում ձեզնից` որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, որպես հզոր պետություն, հասցեական հայտարարություններ արեք, թե ով է պատերազմ հրահրողը: Կոնկրետ անվանական նշեք, իսկ ով էլ խախտի պայմանները, նրանք պետք է հեռու լինեն Ամերիկայի Միացյալ Նահանգներից»
Արցախը, փաստացի լինելով անկախ պետություն, իսկապես արժանի է ﬕջազգային ճանաչման:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ﬔղադրել է Հյուսիսային Կորեային իր քաղաքացիների ոչնչացման և ամբողջ աշխարհում ﬔծ թվով մարդկանց սպառնալու ﬔջ:
«Իհարկե, ավելի լավ է բանակցել, քան կրակել: Բայց ոչ մի կառուցողական առաջընթաց մենք չենք ակնկալում: Այս միտումների դեպքում, որը, ամենայն հավանականությամբ, կայուն բնույթ է կրելու, շատ քիչ է հավանականությունը, որ կլինի նախագահների հանդիպում: Բայց նախարարները պետք է փորձեն ինչ-որ ոչ ստանդարտ լուծումներ և ուղիներ գտնել»,- ասաց Ս.Տարասովը:
Թուրքիայի գրեթե 200 քաղաքացիներ՝ դիվանագիտական անձնագրերով, վերջին մեկ տարում ապաստան են ստացել Գերմանիայում:
«Մարդիկ արժանի են ՄԱԿ-ում արժեք տեսնելու եւ մեր գործն է բացահայտել այդ արժեքը»:
ԱՄՆ-ի նախագահի որդին՝ Դոնալդ Թրամփ-կրտսերը, որոշել է հրաժարվել Գաղտնի ծառայության շուրջօրյա պահպանությունից:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշն այն կարծիքին է, որ աշխարհում ուժեղանում է անկայունությունը եւ խորանում են հակամարտությունները, սակայն այդ գործընթացը կարելի է հետ շրջել:
«Մերձավոր Արևելքում տեղի ունեցող պատերազմական գործողություններն ու քաղաքական զարգացումները շատ մոտ են Հայաստանին»,- Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի շրջանակում կազմակերպված արտաքին քաղաքական օրակարգի թեմատիկ նիստում այս մասին ասաց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, արաբագետ Արաքս Փաշայանը:
ԿԺԴՀ-ի կողմից Ճապոնիայի տարածքների ուղղությամբ պարբերաբար անցկացվող հրթիռային արձակումները սպառնալիք են ոչ միայն Ճապոնիայի անվտանգությանը, այլեւ միլիարդների վնասներ են հասցնում ազգային հեռուստատեսային ալիքներին:
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ մտադիր է Ուկրաինայում ապրել այնքան, որքան անհրաժեշտ է «ուկրաինացի ժողովրդի լիակատար հաղթանակի համար»։
Այդ գումարից պաշտպանության նախարարն իրավունք ունի անարգել Ուկրաինային տրամադրել սոսկ 75 միլիոն դոլար: Կիեւին մնացած միջոցների հատկացման համար կպահանջվի Սենատի հատուկ թույլտվությունը:
ՄԱԿ-ի քաղաքացիական աշխատակիցներն ավելի հաճախ են սեռական բնույթի հանցագործություններ կատարում, քան նրա խաղաղապահները:
«Բոլոր մեծ տերությունները, որոնք այս կամ այն կերպ առնչվում են քրդերի հետ, դեմ են քրդերի անկախացմանը: Քրդական 4 անկլավները՝ Իրաքում, Թուրքիայում, Իրանում և Սիրայում կտրականապես դեմ են: Չորսն էլ ունեն այն մտավախությունը, որ այն դոմինոյի էֆեկտ կարող է ունենալ: Եվ երբ Իրաքյան Քրդստանը դառնա միջազգային իրավունքի սուվերենտ, գործընթացը կարող է դառնալ շարունակական»,-ասաց Արման Նավասարդյանը:
Կիեւին մահաբեր զենքի տրամադրումը չի նպաստի Դոնբասի իրադրության կարգավորմանը եւ լարվածություն կառաջացնի:
Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ), Բահրեյնը եւ Եգիպտոսը հավաստել են Կատարին ներկայացված իրենց պահանջները՝ շրջափակումը դադարեցնելու համար:
«Մարիա» փոթորիկը մոլեգնել է Կարիբյան ծովի Դոմինիկա կղզում՝ գործելով հսկայական ավերածություններ:
«Ինչպես հարյուր տարի առաջ Արևմուտքն աչքերը կգոցե ցեղասպանության առաջ, այնպես էլ հիմա աչքերը կգոցի մարդու իրավունքների խախտումների առաջ»,-ասաց նա:
Իտալահայ գործարար Արթուր Ասատրյանի միջոցներով ձեռք բերված փաստաթղթերը սեպտեմբերի 19-ին հանձնվեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին:
Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը եւ Սիրիայի բարեկամների խմբի մյուս երկրները պատրաստ չեն տեւական զինված հակամարտությունից հետո երկրի վերականգնմանը մասնակցել այնքան ժամանակ, քանի դեռ նրա ներկայիս նախագահ Բաշար Ասադը մնում է իշխանության գլուխ:
Մյանմայի պետական խորհրդական եւ արտաքին գործերի նախարար Աուն Սան Սու Չժին, որը փաստորեն երկրի քաղաքական առաջնորդն է, հանդես է եկել Ռաքհայնի արեւմտյան նահանգի տարածքում «մարդու իրավունքների բոլոր խախտումների» դատապարտմամբ։
Միջազգային հանրակցությունը պետք է համակարգի իր ջանքերը եւ ստիպի ԿԺԴՀ-ին՝ հրաժարվել հրթիռամիջուկային ծրագրից:
Իսրայելի տարածքում սեպտեմբերի 18-ին սկսել է գործել ամերիկյան առաջին մշտական ռազմակայանը:
«Վեցյակի» (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Չինաստան, ԱՄՆ, Ֆրանսիա եւ Գերմանիա) եւ Իրանի նախարարական հանդիպումը՝ նվիրված Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի իրականացմանը, սեպտեմբերի 20-ին կանցկացվի Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտնել է, որ ԱՄՆ-ի Սենատը հավանություն է տվել «2018 թվականի ազգային անվտանգության կարիքների համար ԱՄՆ-ի բյուջեի օրենքի» նախագծին։
ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը եւ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը երկրորդ հանդիպումը կանցկացնեն Նյու Յորքում։
ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը սեպտեմբերի 18-ին հավանություն է տվել այն նորմային, որը Միացյալ Նահանգների ֆեդերալ գերատեսչություններին արգելում է օգտագործել Ռուսաստանի «Կասպերսկու լաբորատորիայի» ծրագրային ապահովումը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը սեպտեմբերի 18-ին Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ քննարկել է Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ գործարքի հատարումը, որը կնքվել է 2015 թվականին։