Բաժիններ՝

Հնդկաստանում առնվազն 15 մարդ է զոհվել 60 ուղևորներով նավի շրջվելու հետևանքով

Առնվազն 15 մարդ է զոհվել այն բանից հետո, երբ նավը շրջվել է Հնդկաստանի Յամունա գետում: Այդ մասինհայտնել է ANI գործակալությունը:

Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 14-ի առավոտյան Ութար Փրադեշի նահանգի Բագհպատ շրջանում: Յամունա գետով է անցնում սահմանը Ութար Փրադեշի եւ Հարյանի նահանգների միջեւ, ուր եւ մեկնել էին նավի ուղեւորները: Պատահարի վայրը գտնվում է Դելիի ազգային մայրաքաղաքային օկրուգից մի քանի տասնյակ կիլոմետր հյուսիս ընկած շրջանում:

Գործակալության տվյալներով՝ պատահարի պահին նավում եղել է 60 մարդ, նրանցից 12-ին հաջողվել է փրկել: Արտակարգ ծառայությունները շարունակում են փրկարար գործողությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930