
Հայաստանն առաջին անգամ կհյուրընկալի Պատանի երաժիշտների Եվրատեսիլը

Եվրոպական հեռարձակողների միությունը և Հանրային հեռուստաընկերությունը հայտնում են, որ «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» մրցույթը կանցկացվի 2026 թվականի հունիսի 6-ին Հայաստանում։
Հանրային հեռուստաընկերության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Հայաստանի համար մեծ պատիվ է հյուրընկալել տաղանդավոր երաժիշտների աշխարհի տարբեր երկրներից։
«Սիրով սպասում ենք շնորհալի պատանի երաժիշտների մեր գեղեցիկ երկրում՝ համատեղ ստեղծելու դասական երաժշտության տոն»,-ասվում է տեքստում։