Բաժիններ՝

Չինաստանում 10 տարեկան աղջնակն ընդունվել է ինստիտուտ

Չժան Իվեն անունով հրաշամանուկ աղջիկը տասը տարեկան հասակում ընդունվել է Չինաստանի Հենանի նահանգի Շանցյու քաղաքի Տեխնոլոգիական ինստիտուտ: Այդ մասին գրել է «Ժենմին ժիբաո» թերթը:

Աղջիկն ընդունելության քննություններին հավաքել է 353 միավոր եւ դարձել ինֆորմատիկայի ու էլեկտրոնային ինժեներիայի ֆակուլտետի ուսանողուհի, որտեղ նա սովորելու է առաջիկա երեք տարիներին:

Հրատարակության տվյալներով՝ աղջիկը երբեք չի հաճախել դպրոց, նրան տանը ուսուցանել են ծնողները: Նրա հայրը հուսով է, որ ապագայում իր դուստրը կստանա դոկտորի աստիճան:

Չժան Իվենն ինստիտուտ է ընդունվել երկրորդ փորձից: Նշվում է, որ անցյալ տարի նա ընդունելության քննություններին հավաքել էր միայն 172 միավոր եւ մրցույթով չէր անցել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930