Սպիտակ տունը ներկայացրել է Թրամփի ծրագիրը՝ Գազայի խաղաղության վերաբերյալ

Սպիտակ տունը ներկայացրել է Թրամփի՝ Գազայի խաղաղության վերաբերյալ ծրագիրը։ Այն բաղկացած է 20 կետից։

Ծրագիրը ներառում է, որ

-Իսրայելը չի ​​օկուպացնի կամ չի միացնի անկլավը։

-Գազան կդառնա «ահաբեկչությունից զերծ գոտի», որը որևէ սպառնալիք չի ներկայացնի իր հարևանների համար։

-Համաձայնագրի հրապարակային ընդունումից հետո 72 ժամվա ընթացքում բոլոր պատանդները կվերադարձվեն։

-Բոլոր պատանդների ազատ արձակումից հետո Իսրայելը կազատի 250 ցմահ բանտարկյալների և 1700 Գազայի բնակիչների, որոնք ձերբակալվել են 2023 թվականի հոկտեմբերի 7-ից։

-Միացյալ Նահանգները կսկսի երկխոսություն Իսրայելի և պաղեստինցիների միջև՝ խաղաղ և բարգավաճ համակեցության քաղաքական հեռանկարների շուրջ համաձայնության գալու համար։

Ըստ Թրամփի ծրագրի, եթե երկու կողմերն էլ համաձայնվեն այս առաջարկին, պատերազմը անմիջապես կավարտվի։

Տեսանյութեր

Լրահոս