
Հնդկաստանի անտառում տասներկու կապիկ է սատկել վախից

Հնդկաստանի անտառային գերատեսչության աշխատակիցները տասներկու սատկած կապիկներ են հայտնաբերել անտառի բացատում: Սեպտեմբերի 12-ին այս մասին հայտնել է Metro հրատարակությունը։ Նրանք կասկածել են, թե կենդանիները թունավորվել են, եւ դիակները տարել են Հնդկաստանի Ութար Փրադեշի նահանգի անասնաբուժական կլինիկա: Հերձումը ցույց է տվել, որ բոլոր կապիկներն էլ սատկել են սրտի կանգի հետեւանքով: Մասնագետների կարծիքով՝ կենդանիներին կարող էր վախեցնել վագրը: Տեղացի բնակիչները պնդում են, որ դրանց սատկելու ենթադրյալ ժամանակ անտառում մռնչյուններ են լսվել: