Յունկերը պաշտպանել է Իսպանիայի դատարանին Կատալոնիայի հանրաքվեի հարցում
Եվրահանձնաժողովը (ԵՀ) կարծում է, որ անհրաժեշտ է անսալ Իսպանիայի Սահմանադրական դատարանի (ՍԴ) եւ Գլխավոր կորտեսների (խորհրդարանի) որոշումներին: Կատալոնիայի իրադրությունն այսպես է մեկնաբանել Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը La Vanguardia թերթում հրապարակված հարցազրույցում, որը տարածվել է սեպտեմբերի 14-ին։
«ԵՀ-ն միշտ կարծել է, որ մենք պետք է ուշադրությամբ անսանք այն բանին, թե ինչ են ասում Սահմանադրական դատարանը եւ Իսպանական Կորտեսները,- նշել է Յունկերը:- Ես վերստին հավաստում եմ այս դիրքորոշումը»:
Ավելի վաղ Կատալոնիայի խորհրդարանը հավանություն է տվել երկու անջատողական օրենքների: Առաջինը, տեղական իշխանությունների պնդմամբ, իրավական հիմք է ստեղծում անկախության հանրահարցում անցկացնելու համար: Երկրորդը կարգավորում է Իսպանիայի կազմից ինքնավարության դուրս գալը հանրաքվեում թագավորության հետ կապերի խզման կողմնակիցների հաղթանակի դեպքում:
Մադրիդը թե՛ երկու օրենքները եւ թե՛ բուն հանրահարցումը համարում է անօրինական: Իսպանիայի իշխանությունները հավաստիացնում են, որ հանրաքվե չի լինի: Երկրի Սահմանադրական դատարանն արդեն կասեցրել է Կատալոնիայի իշխանությունների որոշումների գործողությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: