![](/banners/BeFunky-design.jpg)
Տաջիկստանում օդանավակայանի տնօրենը զոհվել է՝ նախագահին փոխադրող ուղղաթիռը ճանապարհելիս
![](https://168.am/wp-content/uploads/2017/09/905258.jpg)
Տաջիկստանի Լեռնային Բադախշանի ինքնավար մարզի (ԼԲԻՄ) վարչական կենտրոնի՝ Խորոգ քաղաքի օդանավակայանի տնօրենը զոհվել է՝ նախագահ Էմոմալի Ռահմոնին փոխադրող ուղղաթիռը Դուշանբե ճանապարհելիս: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Տաջիկստանի ՆԳ նախարարության մամուլի ծառայությունում:
Խորոգ քաղաքի օդանավակայանի պետը մարզի այն պաշտոնյաների թվում էր, որոնք պետության ղեկավարին դիմավորել եւ ուղեկցել են ԼԲԻՄ-ի Դարվազի շրջան նրա ուղեւորության ընթացքում: «Երբ նախագահի ուղղաթիռն սկսել էօդ բարձրանալ, Դիլդոր Մաքսուդշոեւը կանգնած էր դրան մոտ տարածության վրա: Ուղղաթիռի աշխատող պտուտակաթեւերի պատճառով առաջացած քամու ուժեղ պոռթկումից նա ընկել է եւ խփվել կողքին ընկած մեծ քարին»,-հայտնել են մամուլի ծառայությունում, ճշտելով, որ միջադեպը տեղի Է ունեցել նախօրյակին:
ՆԳ նախարարության տվյալներով՝ քարին խփվելուց հետո Մաքսուդշոեւի ստացած վնասվածքներն անհամատեղելի էին կյանքի հետ, եւ նա մահացել Է հիվանդանոց տանելու ճանապարհին: