Պարզ մանիպուլյացիա է. որտե՞ղ է վարվող քաղաքականությանբ մեջ ժողովրդի «հեղինակային իրավունքը», որտե՞ղ է վկայությունը, որ վարվող քաղաքականության հեղինակը ժողովուրդն է. Հակոբ Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը տելեգրամի իր ալիքում գրել է․

«Մեր վարած քաղաքականության հեղինակը ժողովուրդն է, հետևաբար ժողովուրդը չի կարող չքվեարկել իր հեղինակածի օգտին, հայտարարում է Հայաստանի վարչապետ Փաշինյանը:

Սա ևս, պարզ մանիպուլյացիա է:

Որտե՞ղ է վարվող քաղաքականությանբ մեջ ժողովրդի «հեղինակային իրավունքը», որտե՞ղ է վկայությունը, որ վարվող քաղաքականության հեղինակը ժողովուրդն է:

Միակ շատ, թե քիչ տրամաբանական մեկնակետ կարող է լինել 2021 թվականի խորհրդարանի արտահերթ ընտրությունը:

Հետևաբար, դիտարկում ենք, թե այդ ընտրությանը ի՞նչ է խոստացել Նիկոլ Փաշինյանը՝ որպես խաղաղության բովանդակություն: Մի կողմից ավելորդ է կրկնել, մյուս կողմից պետք է, որպեսզի աշխատի տրամաբանությունը, բանականությունը, այլ ոչ թե մանիպուլյացիան:

Նիկոլ Փաշինյանը 2022 թվականից ձեռնմուխ է եղել 2021-ին ներկայացրած խաղաղության տրամագծորեն հակառակ բովանդակության կազմավորմանը: Այն քաղաքականությունը, որ նա վարում է, մշակվել է օրինակ Շարլ Միշելի, ոչ թե հայ ժողովրդի հեղինակությամբ: Այն Շարլ Միշելի, որին Իլհամ Ալիևը շնորհակալություն էր հայտնում հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի օրակարգային կարևոր հարցերի համար:

Համահեղինակ է իհարկե Էմանուել Մակրոնը: Գուցե մի քիչ ավելին է Էնթոնի Բլինքենը:

Նրանք հայ ժողովուրդ չեն: Նրանք հայ ժողովրդի մի մասի էթնիկ զտման «ճարտարապետներն» են:

Բայց, նրանք իհարկե իրենց աշխարհաքաղաքական շահերի պաշտպաններն են, մենք իհարկե պետք է հասկանանք ու գնահատենք նրանց արածը, ինչպես նաև՝ ի դեպ, նրանց արածի համատեքստում էլ Ադրբեջանի հետ Ռուսաստանի պայմանավորվածության հանգամանքները, բայց մեր հարցնելիքն ու ասելիքը կարող է և պետք է լինի Հայաստանի կառավարությանը, ով էլ այն լինի»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930