Բաժիններ՝

Առնվազն 25 մարդ է զոհվել Քուալա Լումպուրի իսլամական դպրոցում բռնկած հրդեհից

Առնվազն 25 մարդ է զոհվել Մալայզիայի մայրաքաղաք Քուալա Լումպուրի հյուսիս – արեւելքում մուսուլմանական ընտանիքների երեխաների գիշերօթիկ դպրոցում սեպտեմբերի 14-ին բռնկած հրդեհի հետեւանքով: Այս մասին հայտնել է The Star թերթը՝ վկայակոչելով հրշեջներին:

Զոհվածների թվում են կրթական հիմնարկության 22 աշակերտներ եւ երեք ուսուցիչներ: Եվս չորս մարդ ծանր վիճակում հոսպիտալացվել է: Ղուրանի ուսումնասիրման դպրոցի եռահարկ շենքում կրակը բռնկել է տեղական ժամանակով 05:30-ին (Երեւանի ժամանակով 01:30-ին): Այդ ժամանակ աշակերտները քնած էին վերին հարկի իրենց սենյակներում:

Մալայզիայի վարչապետ Նաջիբ Ռազաքը ցավակցություն է հայտնել միջադեպի կապակցությամբ: «Շատ ցավալի Է կարդալ դպրոցի հրդեհի մասին, որը 20-ից ավելի կյանք է խլել»,- գրել է քաղաքական գործիչը Twitter-ում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս