![](/banners/BeFunky-design.jpg)
Մեծ Բրիտանիայում «Տիտանիկ» հյուրանոցի կառուցումն արժեցել է 37 մլն դոլար
![](https://168.am/wp-content/uploads/2017/09/904968.jpg)
Բելֆասթում (Հյուսիսային Իռլանդիա) Harland & Wolff-ի կենտրոնակայանի շենքում բացվել է «Տիտանիկ» հյուրանոցը: Ինչպես հայտնել է Daily Mail-ը, 1900-ական թվականների սկզբին հենց այստեղ են ստեղծվել անդրատլանտյան հանրանավի գծագրերը։
Շենքի վերանորոգումը տեւել է երկու տարի եւ պահանջել մոտավորապես 28 մլն ֆունտ ստեռլինգի (շուրջ 37 մլն դոլար) ներդրումներ: Չորս հարկերում տեղակայված են տարբեր դասերի 120 համարներ: Հարկաբաժինները, որտեղ ինժեներները մշակել են անդրատլանտյան հանրանավի պլանը, վերածվել են կոնֆերենց-դահլիճի եւ բարի: Հարդարման համար օգտագործվել է նույն այն սալիկը, ինչը եւ «Տիտանիկի» լողավազանի համար:
Բրիտանական շոգենավը խորտակվել է 1912 թվականի ապրիլին, իր առաջին չվերթի ժամանակ այսբերգի բախվելու հետեւանքով: Նավի վրա գտնվում էր ավելի քան 2 հազար մարդ. նրանց մեծամասնությունը զոհվել է: