Բաժիններ՝

Ֆլորիդայի նահանգի ծերանոցում զոհվածների թիվը հասել է ութի

Հոլիվուդ քաղաքի (Ֆլորիդայի նահանգ) ծերանոցում, որտեղ «Իրմա» փոթորիկից հետո չկար էետրաէներգիա եւ չէին աշխատում օդորակիչները, զոհվածների թիվը հասել է ութի: Սեպտեմբերի 13-ին այս մասին հայտնել է քաղաքային ոստիկանությունը։

«Հաստատված է, որ զոհվել են Hollywood Hills վերականգնողական կենտրոնի ութ խնամյալներ»,- նշված է տարածված հայտարարության մեջ:

Ավելի վաղ Հոլիվուդի ոստիկանական վարչության պետ Թոմ Սանչեսը հայտարարել է, որ մարդանց մահվան փաստով կատարվում է քրեական հետաքննություն:

Ֆլորիդայում եւս առնվազն 13 մարդ է զոհվել փոթորկի ժամանակ, ինչպես նաեւ տարերային աղետի հետեւանքների վերացման աշխատանքների ընթացքում: Հարավային Կարոլինայի նահանգում «Իրմայի» զոհ է դարձել չորս մարդ, երկու հոգի զոհվել է Ջորջիայում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930