Բաժիններ՝

Թրամփի ընտրողների ավելի քան 80 տոկոսը վերստին կքվեարկեր նրա օգտին. հարցում

Ամերիկացիների շուրջ 82 տոկոսը վերստին կքվեարկեր Դոնալդ Թրամփի օգտին: Այդ մասին վկայում է համատեղ հարցումը, որն անցկացրել են Politico հրատարակությունը եւ Morning Consult ընկերությունը:

Հարցման համաձայն, անցյալ տարվա նախագահական ընտրություններում Թրամփի թեկնածության օգտին քվեարկածների 82 տոկոսը վերստին իրենց ձայնը նրան կտային, եթե հարկ լիներ դարձյալ քվեարկել։ Թրամփի՝ հարցված ընտրողների միայն 7 տոկոսն է ասել, որ նման հնարավորության դեպքում կքվեարկեր այլ թեկնածուի օգտին: Հարցման մնացած մասնակիցները չեն կարողացել պատասխանել:

Հրատարակությունը նշում է, որ Թրամփին պաշտպանածների 8 տոկոսը, այնուամենայնիվ, ասել է, որ նրա օգտին չէր քվեարկի 2020 թվականի ընտրություններում, այլ կնախընտրեր դեմոկրանտների կուսակցությունից որեւէ թեկնածուի: Սակայն նրանց 76 տոկոսը ցանկանում է Թրամփին նախագահի պաշտոնում տեսնել 2020 թվականին:

Բացի այդ, հարցումը ցույց է տվել, որ ընդամենը 52 տոկոսն է հավատում, որ նախագահը կկարողանա պաշտոնավարել ամբողջ ժամկետի ընթացքում այն դեպքում, երբ 37 տոկոսը գտնում է, որ Թրամփը պաշտոնը կթողնի ժամկետից շուտ: Հարցման համաձայն, դրա մասնակիցների 53 տոկոսը համարում է, որ ընտրություններում Թրամփի հաղթանակն օրինական էր այն դեպքում, երբ 33 տոկոսը կասկածում է դրանում:

Հարցումը, որին մասնակցել են գրեթե 2 հազար գրանցված ընտրողներ, անցկացվել է հոկտեմբերի 26-ից մինչեւ 30-ը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս