Բաժիններ՝

Իսրայելի ոստիկանությունը մի քանի ժամ հարցաքննել է Նաթանյահուին

Իսրայելի ոստիկանությունը հավաստել է, որ իր քննիչները մի քանի ժամ հարցաքննել են երկրի վարչապետ Բենիամին Նաթանյահուին, որի նկատմաբ երկու հետաքննություն է վարվում, որոնք կարող են հանգեցնել նրա պաշտոնաթողությանը։

Նաթանյահուին կասկածում են գործարար շրջանների ներկայացուցիչներից թանկարժեք նվերներ ստանալու եւ կառավարության գործունեության բարեհաճ լուսաբանման շուրջը երկրում խոշորագույն հրատարակչական տներից մեկի՝ «Եդիոթ Ահրոնոթ»-ի սեփականատրիոջ հետ համաձայնության գալու փորձի մեջ՝ օրենքի ընդունման փոխարեն, որը կսահմանափակեր հիմնական մրցակցի՝ «Իսրայել հա Յոմ» անվճար օրաթերթի հնարավորությունները:

«Մենք հավաստում ենք, որ վարչապետն այսօր (նոյեմբերի 9-ին) Երուսաղեմի իր նստավայրում մի քանի ժամ հարցաքննվել է այն հետաքննության շրջանակներում, որը վարում է «Լահավ-433»-ը»,- ասված է ոստիկանության հայտարարության մեջ:

Վարչապետն ինքը պնդում է, որ հակաօրինական ոչինչ չի արել, խոստանում է դեռ շատ տարիներ ղեկավարել երկիրը, մեղադրում է ընդդիմադիր քաղաքական գործիչներին եւ լրագրողներին՝ ոստիկանության եւ դատախազության վրա ճնշում գործադրելու միջոցով հեղաշրջում կազմակերպելու փորձի մեջ: Եթե հետաքննություններն ավարտվեն մեղադրանքների առաջադրմամբ, ապա կծառանա Նաթանյահուի պաշտոնաթողության հարցը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս