Բաժիններ՝

Բրիտանիայի իշխանությունները հայտարարել են ԵՄ-ից դուրս գալու ստույգ ժամանակը

Մեծ Բրիտանիայի կառավարությունն օրենսդրորեն կձեւակերպի Եվրամիությունից երկրի դուրս գալու ստույգ ժամանակը: Նոյեմբերի 9-ին այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Brexit-ի հարցերի նախարար Դեւիդ Դեւիսին։

Եվրամիությունից թագավորությունը դուրս կգա 2019 թվականի մարտի 29-ին Լոնդոնի ժամանակով ժամը 23:00-ին կամ Կենտրոնական Եվրոպայի ժամանակով՝ 00:00-ին: Այդ ժամկետը հայտնի էր նաեւ ավելի վաղ. Լոնդոնը պլանավորել էր ԵՄ-ն լքել Brexit-ի գործարկումից ուղիղ երկու տարի անց: Այժմ կառավարությունը որոշել է ուղղում մտցնել օրենսդրության մեջ՝ ստույգ ժամանակի նշմամբ:

«Մենք լսել ենք հասարակայնության ներկայացուցիչներին եւ խորհրդարանի անդամներին եւ կատարել ենք այս ճշգրտումը, որպեսզի վերացնենք ամեն կարգի շփոթություն ձեւակերպումներում»,- մեջբերում է անում գործակալությունը Դեւիսի հայտատարությունից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս