Բաժիններ՝

Բրիտանացին գերազանցել է թռչող զգեստով արագության համաշխարհային ռեկորդը

Բրիտանացի ինժեներ եւ ձեռնարկիչ Ռիչարդ Բրաունինգը գերազանցել է թռչող զգեստով արագության համաշխարհային ռեկորդը: Այդ մասին հաղորդվում է Գինեսի ռեկորդների գրքի կայքում:

Բրաունինգը երրորդ փորձից զարգացրել է ժամում 51,53 կիլոմետր արագություն, նախքան ջուրն ընկնելը: Անկումը չի խանգարել ռեկորդին. նվաճումը գրանցվել է, քանի որ գյուտարարին հաջողվել է հաղթահարել հարյուր մետրը: Նրա մշակած թռչող զգեստը հանդերձված է վեց կոմպակտ գազային ռեակտիվ շարժիչներով, ինչպես նաեւ ակնոցով, որն արտացոլում է աշխատանքի պարամետրերը: Բրաունինգի խոսքով՝ զգեստը կարող է տիրոջը քշել ժամում մինչեւ 100 կիլոմետր արագությամբ, բայց առայժմ նման արագություններով թռիչքները թույլ են վերահսկվում եւ անվտանգ չեն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930