Պակիստանցի տղան կարողանում է 180 աստիճան շրջել գլուխը
Մուհամեդ Սամիրը՝ Պակիստանի Կարաչի քաղաքից, կարողանում է ձեռքերի օգնությամբ գլուխը շրջել 180 աստիճան:
Այս մասին հայտել է Daily Pakistan-ը: 14-ամյա դեռահասի պնդմամբ՝ այդ ունակությունը բնածին արատ չէ, այլ երկարատեւ մարզումների արդյունք: Սամիրը խոստովանել է, որ երբ ինքը վեց տարեկան էր, սարսափների հոլիվուդյան ֆիլմում տեսել է դերասանի, որը նման կերպ շրջել էգլուխը, դրանից հետո ինքն սկսել է կանոնավոր կերպով մարզվել եւ մի քանի ամիս անց հասել էիր նպատակին:
Սամիրի մայրը փորձել է արգելել նման մարզանքները: «Բայց ժամանակի ընթացքում նա հասկացել է, որ դա աստծու շնորհն է»,- ասել է դեռահասն ինքը: Տղան թողել է դպրոցը եւ միացել Dangerous Boys պարային խմբին, որպեսզի ապրուստ վաստակի եւ ընտանիքին օգնի այն բանից հետո, երբ հայրը հիվանդացել է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: