Բաժիններ՝

Մահացել է Միխայիլ Զադոռնովը

Մահացել է հայտնի երգիծաբան Միխայիլ Զադոռնովը: Այդ մասին հայտնել է «Իզվեստիա»-ն:

«Գրող եւ երգիծաբան Միխայիլ Զադոռնովը մահացել է կյանքի 70-րդ տարում»,-նշում է հրատարակությունը:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Զադոռնովը տառապում է ուռուցքային հիվանդությունից: 2016 թվականի վերջին հումորիստը վիրահատվել էր:

Զադոռնովը ծնվել է 1948 թվականի հուլիսի 21-ին Յուրմալայում: Նա լայն ճանաչում է ձեռք բերել՝ հեռուստատեսությամբ ելույթ ունենալով հումորիստական մենախոսություններով:

Զադոռնովը «Հանկարծ չգիտես որտեղից», «Այս խելակորույս, խելակորույս, խելակորույս աշխարհը», «Ես սիրում եմ Ամերիկան» եւ այլ երգիծական հավաքածուների հեղինակն է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս