ԵՄ-ն հայտնվել է ճամփաբաժանին. Եվրախորհրդարանի ղեկավար
Եվրամիության երկրները պետք է համատեղ ջանքերով պատասխաններ գտնեն մի ամբողջ շարք մարտահարավերների, որոնց թվում են անօրինական միգրացիան, ահաբեկչությունը, կլիման, երիտասարդության գործազրկությունը, պոպուլիզմի ալիքը: Այդ մասին հայտարարել է Եվրախորհրդարանի ղեկավար Անտոնիո Տայանին՝ նոյեմբերի 9-ին ելույթ ունենալով Բեռլինում:
«Մեզ հարկ կլինի փոխել շատ բաներ, մենք պետք է իրականացնենք բազմաթիվ բարեփոխումներ: Մենք չենք կարող թաքնվել իրականությունից»,- ասել է նա: «Մենք գտնվում ենք ճամփաբաժանին, հարկավոր է հասկանալ՝ ինչ ուղղութամբ ենք ցանկանում շարժվել»,- նշել է Եվրախորհրդարանի ղեկավարը:
«Ահաբեկչության սպառնալիքն ակտուալ է մնում, մենք բոլորս միասին պետք է դիմակայենք դրան՝ ոստիկանության, հատուկ ծառայությունների, արդարադատության մարմինների մասնակցությամբ»,- ասել է Տայանին: Նրա խոսքով՝ միջազգային ահաբեկչությունը սահմաններ չի ճանաչում, հետեւաբար այս համատեքստում առանց ազգայի սահմանների հաշվառման պետք է գործեն նաեւ եվրոպացիները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: