Բաժիններ՝

Զիգմար Գաբրիելը Թրամփին մեղադրել է աշխարհում «վիթխարի անկայունության» ստեղծման մեջ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունն աշխարհում «վիթխարի անկայունություն» է առաջացրել: Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելն այս հայտարարությամբ նոյեմբերի 9-ի երեկոյան հանդես է եկել երկրի ZDF հեռուստաալիքի եթերում։

Գաբրիելը Թրամփին մեղադրել է առանցքային արտաքին քաղաքական պլանի բացակայության մեջ, որը «համապատասխաներ ամերիկյան քաղաքական այն ավանդույթներին, որոնք ձեւավորվել են Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո», ինչպես նաեւ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը երկրի ներքին շահերին ենթարկելու մեջ: Թրամփը, Գաբրիելի կարծիքով, երկկողմ հարաբերություններ է կառուցում երկրներից յուրաքանչյուրի հետ առանձին, «կնքում է ժամանակավոր գործարքներ», եւ ըստ որում մոռանում է ձեւավորված համաշխարհային կարգի մասին:

«Մենք ապրում ենք այնպիսի պայմաններում, երբ ստիպված ենք խոսել ոչ թե «Մեծ քսանյակի» կամ «յոթնյակի», այլ ավելի շուտ «երկյակի» մասին»,- ասել է նախարարը: Նրա կարծիքով՝ Միացյալ Նահանգները պատրաստ է աշխարհում ձեւավորված կանոնները կատարելու սոսկ «նրանց հետ» հարաբերություններում, «ում հետ, Թրամփի կարծիքով՝ դա անելը նպատակահարմար է»: Գաբրիելը նշել է, որ այդ ամենն աշխարհում «վիթխարի անկայունություն» է առաջացնում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս