Թրամփը Պուտինի հետ չի հանդիպի Վիետնամում. Սպիտակ տուն
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ չի հանդիպի Վիետնամում: Այդ մասին նոյեմբերի 10-ին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ-ի ղեկավարի մամուլի քարտուղար Սառա Սանդերսին։
Նրա տվյալներով՝ պատճառը Սպիտակ տան ղեկավարի խիստ հագեցած գրաֆիկն է: Մինչ այդ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել էր, թե Կրեմլում ակնկալում են, որ առաջիկա ժամերին կավարտվի երկու երկրների ղեկավարների հանդիպման ստույգ ժամկետի, վայրի ու ձեւաչափի համաձայնեցումը: Նա նաեւ հավաստել էր, որ քննարկվում է նոյեմբերի 10-ին նման հանդիպման անցկացման տարբերակը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: