Թրամփը մեկնաբանել է Չինաստան այցի արդյունքները
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը շատ արդյունավետ է համարում իր բանակցությունները ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ եւ ԿԺԴՀ-ի միջուկային ու հրթիռային մշակումների հետ կապված ճգնաժամի կարգավորման շուրջ: Այդ մասին ԱՄՆ-ի ղեկավարը հայտնել է իր Twitter-ում:
«Նախագահ Սի Ցզինպինի հետ իմ հանդիպումները շատ արդյունավետ էին ինչպես առեւտրի, այնպես էլ Հյուսիսային Կորեայի թեմայի շուրջ: Նա իր ժողովրդի շատ հարգված ու հզոր ներկայացուցիչն է»,- գրել է Թրամփը, նշելով, որ իր համար հսկայական հաճույք էր Չինաստանի ղեկավարի ու նրա տիկնոջ՝ Պեն Լիյուանի ընեկերակցությունը:
Բացի այդ, Սպիտակ տան տերը հավաստիացրել է, որ Պեկինի հետ Վաշինգտոնի երկկողմ առեւտրաշրջանառության մեջ մեծ դեֆիցիտի առաջացման համար պատասխանատու է համարում ոչ թե Չինաստանին, այլ ԱՄՆ-ի նախորդ վարչակազմերին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: