
«Brexit-ի ստույգ ժամանակի սահմանումը կասկածներ չի թողնում դրա իրագործման հարցում». Մեյ

Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ժամանակի սահմանումը կասկածներ չի թողնում դրան անդամակցությունը դադարեցնելու երկրի մտադրության հարցում: Այս մասին Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը գրել է իր հոդվածում, որը նոյեմբերի 10-ին հրապարակել է Daily Telegraph թերթը։
«Թող ոչ մեկը չկասկածի մեր մտադրության հարցում եւ հարցականի տակ չդնի մեր որոշումը, Brexit-ը կատարվում է»,- գրել է վարչապետն՝ ընդգծելով, որ, օրենսդրության մեջ կառավարության առաջարկած ուղղման համաձայն՝ «Միացյալ Թագավորությունը Եվրամիությունից կհեռանա 2019 թվականի մարտի 29-ին Գրինվիչի ժամանակով ժամը 23:00-ին»: ԵՄ-ից դուրս գալու օրինագիծն այս խորհրդարանի ամենակարեւոր օրենսդրական ակտն է, քանի որ այն կարեւոր է սահուն եւ կարգավորված Brexit-ի ապահովման համար»,- հավելել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: