![](/banners/BeFunky-design.jpg)
«ԱՄՆ-ն այլևս այլ երկրների թույլ չի տա իրենից օգուտ կորզել առևտրի բնագավառում». Թրամփ
![](https://168.am/wp-content/uploads/2017/11/tramp.jpg11.jpg)
Միացյալ Նահանգներն այլեւս այլ երկրների թույլ չի տա իրենից առեւտրատնտեսական օգուտ կորզել, Վաշինգտոնը կաշխատի սոսկ իրավահավասար հիման վրա: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը՝ Վիետնամում ելույթ ունենալով Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ-ի) գագաթնաժողովում:
Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն այլես «չի հանդուրժի խրոնիկական խախտումներն առեւտրի բանագավառում» եւ պնդելու է արդար ու իրավահավասար առեւտրական քաղաքականություն վարելը»:
«Այս պահից մենք աշխատելու ենք իրավահավասար հիման վրա: Մենք այլեւ թույլ չենք տա օգուտ քաղել Միացյալ Նահանգներից: Ես միշտ ԱՄՆ-ը կդնեմ առաջին տեղում»,- ասել է նախագահ Թրամփը:
Նա նշել Է, որ Վաշինգտոնը պատրաստ է«աշխատել ղեկավարներից յուրաքանչյուրի հետ փոխշահավետ լուծման հասնելու համար», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: