 
                        Մելանյա Թրամփը Պեկինում պաշտոնական դիմավորման արարողության ժամանակ «չինական» զգեստով էր
 
                                    Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյան, նոյեմբերի 9-ին Պեկինի Ժողովրդական ժողովների տան արեւելյան դարպասների մոտ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնական դիմավորման արարողությանը չինական մոտիվներով զգեստ էր հագել։
Հատակին հասնող երկար զգեստն ասեղնագործված էր արծաթագույն ծաղիկներով: Ամերիկուհու կղքին կանգնած՝ ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզնիպինի կինը՝ Պեն Լիյուանը, որը Չինաստանում ազգային ոճի «կուռք» է համարվում, գերադասել էր մուգ գույնի խիստ կոստյումը, հաղորդել է ՏԱՍՍ-ն իրադարձությունների վայրից:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        