Բաժիններ՝

Իսպանիայի դատարանը կալանավորեց Կատալոնիայի խորհրդարանի խոսնակին

Իսպանիայի Գերագույն դատարանի դատավորը վճիռ է կայացրել անկախության հռչակման կապակցությամբ դատական հետաքննության ընթացքում կալանքի տակ վերցնել Կատալոնիայի խորհրդարանի խոսնակ Կարմե Ֆորկադելին՝ 150 հազար եվրո գրավով ազատ արձակելու իրավունքով: Այդ մասին ասված է դատավճռում:

Կատալոնիայի պալատի ղեկավար մարմնի մյուս չորս անդամները կարող են մնալ ազատության մեջ՝ 25 հազար եվրո գրավով: Եվս մեկ պատգամավորի հաջողվել է խուսափել հնարավոր ձերբակալումից՝ առանց դրամական միջոցներ մուծելու անհրաժեշտության:

Դատախազությունը վեց քաղաքական գործիչների նկատմամբ առաջադրել է ապստամբության կազմակերպման, խռովության եւ պետական միջոցների վատնման մեղադրանքներ: Ընդհանուր առմամբ այդ հանցագործությունները պատժվում են 48 տարվա բանտարկությամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս