ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սինգապուրում կայանալիք հանդիպումը կդառնա միայն Կորեական թերակղզու միջուկազերծման «տեւական գործընթացի» սկիզբը, որը կարող է տարիներ տեւել:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը Սինգապուրում ուղեւորություններ է կատարում ավտոմոբիլով, որը պետական գրանցանիշեր չունի եւ որի վրա ամրացված են սոսկ ԿԺԴՀ-ի դրոշներ։
Fox News հեռուստաալիքի հաղորդավարուհի, ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպանի դուստր Աբբի Հանթսմանը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընին դիկտատորներ է անվանել:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն բովանդակալից է որակել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի միջեւ գագաթնաժողովի նախօրյակին ԿԺԴՀ-ի պատվիրակության հետ հունիսի 11-ին Սինգապուրում կայացած բանակցությունները։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վստահ է, որ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ իր առաջիկա հանդիպումը «լավ կանցնի»:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին «անհետեւողականության» մեջ է մեղադրել «մեծ յոթնյակի»՝ Կանադայում տեղի ունեցած՝ գագաթնաժողովից հետո, որտեղ Միացյալ Նահանգների ղեկավարը հրաժարվել է պաշտպանել ափոփիչ պաշտոնական հայտարարությունը Կանադայի հետ տարաձայնությունների պատճառով:
ԱՄՆ-ի Վիսկոնսինի նահանգում չորս մարդ է զոհվել հունիսի 10-ին միաշարժիչ ինքնաթիռի կործանման հետեւանքով:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին հուլիսին հրավիրել է Փհենյան՝ գագաթնաժողովի երկրորդ փուլին:
Կանադայում G7-ի գագաթնաժողովի ամփոփիչ պաշտոնական հաղորդագրությունը չստորագրելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրափի որոշումը հիասթափեցնում է եւ փոքր-ինչ ընկճում:
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի F-15 կործանիչ է աղետի ենթարկվել Ճապոնիայի Օկինավա հարավային կղզու շրջանում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը Սինգապուրի գագաթնաժողովում քննարկելու են երկու երկրների միջեւ նոր հարաբերությունները, Կորեական թերակղզում խաղաղության համակարգի ստեղծումն ու թերակղզու միջուկազերծումը:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Ալմաթիում մասնակցում է ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին:
Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը հավանություն է տվել այն օրինագծին, որը տարրական եւ միջին դասարանների աշակերտներին արգելում է դպրոցում օգտվել շարժական հեռախոսներից, տեղեկացնում է BBC-ին:
«Եթե կողմերը պատրաստ չեն կարգավորման, այդ հանդիպումները լինելու են պարզապես հանդիպումներ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Վադիմ Դուբնովը:
Ֆրանսիայի առաջին տիկին Բրիժիտ Մակրոնն իր ամուսնուց՝ Էմանուել Մակրոնից, ավելի մեծ ժողովրդավականություն է վայելում:
SpaceX կորպորացիայի բազմակի օգտագործման առաջին մաքոքը, որն առաջիկա տարիներին պետք է տուրիստական ճամփորդություններ կատարի Լուսնի շուրջը, արդեն հուլիսին անօդաչու փորձարկումների կպատրաստեն ԱՄՆ-ի Քանավերալի հրվանդանում:
ԱՄՆ-ի դաշնային բյուջեի դեֆիցիտը 2018 ֆինանսական տարվա ութ ամսում (սկսվում է հոկտեմբերի 1-ին) ավելացել է մինչեւ 530 մլրդ դոլար՝ անցյալ տարվա համանման ցուցանիշը գերազանցելով 97 մլրդ դոլարով:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի վերջին բոլոր հայտարարությունները, որոնք, մասնավորապես, հնչել են ՀՀ Կառավարության ծրագիրը ներկայացնելիս և Լավրով-Մնացականյան բանակցությունների ժամանակ, հարուցել են ադրբեջանական մամուլի անհանգստությունը:
Ամերիկահայ բարերար, ակտիվիստ, Ամերիկայի հայկական համագումարի նախագահ Քերոլայն Մուգարը պատասխանել է «Ամերիկայի Ձայն»-ի հարցերին Հայաստանում ընթացած զարգացումների ու Հայաստանին օժանդակելու հարցում սփյուռքահայության ներգրավման մասին
Իռլանդիայում նախազգուշացրել են վիսկիի վերահաս պակասության մասին՝ համաշխարհային պահանջարկի աճի պատճառով:
Հռոմի Պապը էներգետիկ խոշոր ընկերություններին կոչ է արել «էներգիայի ծարավը» չհագեցնել աղքատության աճի, բնական ռեսուրսներն անխնա ծախսելու հաշվին:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելուն և զարգացնելուն:
ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչները ցույց են տալիս, որ ունեն վերջին տարիներին կուտակված անհամաձայնությունները հաղթահարելու մտադրություն:
Հնդկաստանում ուժեղ փոթորիկի հետևանքով շուրջ 30 մարդ է մահացել:
Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) Ֆուջեյրայի Էմիրության ափերի մոտ կհայտնվի աշխարհում խոշորագույն արհեստական բուստախութը:
Արքայադուստր Դիանայի նամակը, որում նա կատակով խնդրում է «իրեն մեդալ ուղարկել» 30-ամյակի օրը, Բոստոնում դրվել է RR Auctions-ի աճուրդին:
Հավայան կղզիներում Կիլաուեա հրաբխի ժայթքող լավան շարունակում է լցվել Կապոխո ծոցը, ինչի մասին հայտնել է Associated Press-ը:
The Coca-Cola Company-ն Ճապոնիայի տարածքում թողարկել է թափանցիկ «Կոկա-Կոլա»:
Հայաստանի նոր կառավարության ծրագրերին անհրաժեշտ է ամեն կերպ աջակցություն ցուցաբերել, Վաշինգտոնում անցած քննարկումների ընթացքում հայտարարել են Հայաստանի ՀԿ-ների ներիկայացուցիչները:
Facebook ընկերությունը կրկին հայտնվել է սկանդալային իրավիճակում այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ սոցիալական ցանցն այլ սմարթֆոն արտադրողներիհետ մեկտեղ չինական ընկերություններին է տրամադրել օգտատերերի անձնական տվյալները