Հունվարի 27-ը որպես նահատակների հիշատակման օր սահմանելու օրինագիծը պատմական փաստերը մոռացության մատնելու իրական վտանգ է պարունակում

«Որդիների Կանչ» ՀԿ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Պատերազմից 5 տարի անց սեպտեմբերի 27-ին Եռաբլուրը մարդաշատ էր։ Վաղ առավոտից մարդկանց հոսքը դեպի Եռաբլուր չէր դադարում։ Այցելուների մեջ գերակշռում էին երիտասարդները և դպրոցականները։ Սա ապացույցն է այն բանի, որ նահատակներին հիշելու համար նոր մտածված օրվա կարիք ժողովուրդը չունի։

Հիշատակի օրերը պատահականության սկզբունքով չեն ընտրվում, դրանք կապված են կոնկրետ պատմական ճակատագրական իրադարձությունների հետ:

Իշխանական պատգամավորների կողմից նախաձեռնած հունվարի 27-ը որպես հայ ժողովրդի բոլոր ժամանակների նահատակների հիշատակման օր սահմանելու օրինագիծը համարում ենք անընդունելի և արհեստածին, որն արցախյան բոլոր պատերազմների զոհերին առնչվող հիշատակի իրական օրերը ստվերելու, պատմական փաստերը խեղաթյուրելու, մոռացության մատնելու իրական վտանգ է պարունակում»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930