![](/banners/BeFunky-design.jpg)
ԿԺԴՀ-ում նշել են Թրամփի և Կիմ Չեն Ընի հանդիպման թեմաները
![](https://168.am/wp-content/uploads/2018/06/936880.jpg)
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը Սինգապուրի գագաթնաժողովում քննարկելու են երկու երկրների միջեւ նոր հարաբերությունները, Կորեական թերակղզում խաղաղության համակարգի ստեղծումն ու թերակղզու միջուկազերծումը: Այդ մասին հայտնել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը:
«Բանակցությունների ընթացքում կողմերըկ քննարկեն, մասնավորապես, երկու երկրների համար հրատապ հարցերը, որոնք վերաբերում են ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի միջեւ նոր հարաբերությունների ձեւավորմանը, ինչպես նաեւ Կորեական թերակղզում կայուն ու մշտական խաղաղության հաստատմանը եւ Կորեական թերակղզու միջուկազերծման գործընթացի իրականացմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Թրամփի եւ Կիմ Չեն Ընի միջեւ պատմական հանդիպումը տեղի կունենա հունիսի 12-ին Սինգապուրի Capella հյուրանոցում, որը գտնվում է Սենտոսա կղզում: Երկու ղեկավարներն էլ արդեն ժամանել են Սինգապուր: