Արտադրողները նախազգուշացրել են վիսկիի վերահաս դեֆիցիտի մասին
Իռլանդիայում նախազգուշացրել են վիսկիի վերահաս պակասության մասին՝ համաշխարհային պահանջարկի աճի պատճառով: Այս մասին գրել է The Irish Times-ը:
Ինդուստրիայի մագնատներից մեկի՝ Ջոն Թելինգի խոսքով՝ այն, ինչ այսօր լցված է տակառներում, կարելի կլինի վաճառասեղաններ ուղարկել սոսկ յոթ տարի անց: Բայց եթե վաճառքներն աճեն ներկայիս տեմպերով, այդ պաշարները բավարար չեն լինի:
Իռլանդիայի վիսկիի ասոցիացիան հավաստում է արտադրողների երկյուղները, բայց ավելի լավատեսորեն Է տրամադրված: Կազմակերպության ներկայացուցչի պնդմամբ՝ նախապես մինչեւ 2020 թվականը պլանավորվել էր աշխարհում կրկնապատկել խմիչքի վաճառքները մինչեւ 12 միլիոն ինըլիտրանոց քեյս, այս պահին պլանները ենթարկվել են շտկման, եւ մինչեւ 2030 թվականը վաճառքների ծավալը պետք է հասնի 24 միլիոնի:
Դրան պետք է նպաստի նոր օղեգործարանների դուրս գալն արտադրանքի շուկա, որն առաջիկա տարիներին «կհասունանա»: