
«Ես չէի ցանկանում դա ասել. դա իմ սխալն է, ուստի ներողություն եմ խնդրում». Աբբի Հանթսմանը Թրամփին դիկտատոր է անվանել

Fox News հեռուստաալիքի հաղորդավարուհի, ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպանի դուստր Աբբի Հանթսմանը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընին դիկտատորներ է անվանել: Այս մասին գրել է Huffington Post-ը: Հանթսմանը հեռուստաալիքի եթերում ծրագրի հյուրի հետ քննարկել է Սինգապուրում երկու երկրների ղեկավարների առաջիկա հանդիպումը:
«Անկախ այն բանից, թե ինչ է տեղի ունենում երկու դիկտատորների այդ հանդիպմանը, այն, ինչ մենք այժմ տեսնում ենք, պատմություն է»,- ասել է լրագրողուհին:
Ավելի ուշ Twitter-ում Հանթսմանն ափսոսանք է հայտնել արտասանած բառերի համար՝ խոստովանելով, որ ուղիղ եթերում միշտ չէ, որ իդեալական խոսելու հնարավորություն կա: «Ես չէի ցանկանում դա ասել: Դա իմ սխալն է, ուստի եւս ներողություն եմ խնդրում»,- ասել է նա։