Նիդեռլանդներում միկրոավտոբուսը հունիսի 18-ին հետոտների բազմության մեջ է մխրճվել PinkPop փառատոնի ժամանակ, ինչի հետեւանքով մեկ մարդ զոհվել է, եւս երեքը՝ տուժել:
Մեծ Բրիտանիայում տարեց կինը պատրաստվում էր ձեղնահարկից դեն նետել հին մետաղադրամներով տուփը, բայց վերջին պահին որոշել է դրանք հանձնել գնահատողին, ով ասել է, որ դրանցից մեկն արժե 100 հազար ֆունտ:
«ԵՄ-ն մշտապես ցանկանում է ունենալ կանխատեսելի գործընկերներ, կանխատեսելի հարաբերություններ ներկայիս ժամանակաշրջանում, երբ, ինչպես դեսպանն է նշել՝ ալեկոծությունները շատ են»:
Հնդկաստանը հայտնվել է իր ողջ պատմության ընթացքում ջրի ծանրագույն ճգնաժամի ճիրաններում, որը տարեկան երկրի շուրջ 200 հազար քաղաքացիների կյանք է խլում:
Ճապոնիայի իշխանությունները հունիսի 13-ին վերջնականապես հաստատեցին երկրում չափահասության տարիքը 20-ից մինչեւ 18 նվազեցնելու վերաբերյալ օրինագիծը:
Անտարկտիդան վերջին քառորդ դարում ռեկորդային 2,72 տրիլիոն տոննա սառույց է կորցրել:
ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա քաղաքում (Փենսիլվանիայի նահանգ) աճուրդի է դրվելու իր տեսակի մեջ միակ մետաղադրամը, որի կողմերից մեկի վրա պատկերված է ԱՄՆ-ի առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի (1732-1799 թթ.) կիսադեմը:
Ինդոնեզիայի Սուլավեսի կղզում 8-մետրանոց պիթոնը կուլ է տվել 54-ամյա Վա Տիբային:
Ֆրանսիացիների մեծամասնությունը բացասական վերաբերմունք ունի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ՝ նրան համարելով ագրեսիվ եւ վտանգավոր մարդ:
Թրամփի վարչակազմը, դեմ լինելով ԱՄՆ-ի սահմանը ապօրինի հատած ներգաղթյալների ձերբակալմանն ու արտաքսման նախորդ վարչակազմերի քաղաքականությանը, զանգվածային դատավարություններ է իրականացնում՝ առանձնացնելով ներգաղթյալների երեխաներին իրենց ծնողներից:
«Ուժի գործադրումը Բաքուն անում է մի քանի եղանակներով»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին ծավալվող իրադարձություններին:
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի վերաքննիչ դատարանը վերականգնել է օրենքը, որը թույլատրում է մահացու հիվանդ մարդկանց ենթարկել էֆթանազիայի:
Առաջին կին տիեզերագնաց Վալենտինա Տերաշկովան լրագրողներին պատմել է, որ երազում դեռ տեսնում է տիեզերքը, և դա լավ, բարի երազ է:
Իսպանիայի ծովային փրկարարները Ջիբրալթարի նեղուցում և Ալբորան ծովում ավելի քան 900 փախստականի կյանք են փրկել երկու օրվա ընթացքում:
Ռուսաստանի Ալթայի երկրամասում Як-52 տեսակի մասնավոր ինքնաթիռ է կործանվել:
Չինաստանի հարավ-արևմտյան Յունյան նահանգում փրկարար ուղղաթիռի կործանման հետևանքով մահացել է անձնակազմի երեք անդամ:
Հոլիվուդյան ռեալիթի շոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը չի բացառել մի օր Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում առաջադրվելու հնարավորությունը:
Շատ ֆրանսիացիներ բացահայտ իրենց վրդովմունքն են հայտնում այն բանի առիթով, որ երկրի նախագահ Էմանուել Մակրոնը եւ նրա կինը՝ Բրիժիտը, Ելիսեյան պալատում պաշտոնական ընթրիքների եւ ճաշկերույթների համար սեղանի չափազանց թանկ սպասք են գնել, չնայած այն բանին, որ նախագահի վարչակազմը շարունակ գանգատվում է սոցիալական օգնության պետական ծախսերի չափերից, հղում անելով BBC-ին:
Ռիչարդ Չարնեցկու խոսքով՝ ԵՄ-ում մտահոգություններ չկան, քանի որ Հայաստանն ինքն է որոշում իր հարաբերությունները գործընկերների հետ: Գործընկերները, նրա խոսքով, այդ ընտրությունը միշտ պետք է հարգեն, ինչպես ԵՄ-ն արել է՝ այս հարաբերություններում մշտապես հարգելով նույնիսկ Ասոցացման համաձայնագրից հրաժարվելու՝ հայկական կողմի որոշումը:
Մեծ կղզում Կիլաուեա հրաբուխը, որը հինգերորդ շաբաթն է, ինչ ժայթքում է, հանգեցրել է օլիվին (ձիթակն) թանկարժեք քարերի արտանետման, որոնք տեղացի բնակիչները գտնում են փողոցներում եւ լողափերին:
Կանադայի Տորոնտո քաղաքում նկարիչ Բենքսիի «Սայլակներ որսացողները» նկարը գողացել են ցուցահանդեսից: Այս մասին հայտնել է CBC News-ը:
Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնը դարձել է պատմության մեջ ընտրված աշխարհի առաջին ղեկավարը, որը գնացել է դեկրետային արձակուրդ:
«Շատ ուրախ եմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաշվետվության նման՝ հանրությանը կարճ վիդեոուղերձ ուղարկեց Մոսկվայից, որ եղել են շատ դրական հանդիպումներ, կա դրական աուրա՝ Պուտինի հետ շփումների անձնական դաշտում»:
Իտալիայի պետական պարտքի չափը ընթացիկ տարվա ապրիլին հերթական ռեկորդն է սահմանել եւ հասել պատմական առավելագույնին՝ գերազանցելով 2․311 տրլն եվրոն:
Եղիսաբեթ Երկրորդ թագուհին եւ Սասեքսի դքսուհին հունիսի 14-ին այցելել են Չեշիրի կոմսություն. սա առաջին թագավորական միջոցառումն է, որին նրանք մասնակցում են միասին, տեղեկացնում է BBC-ին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ կիրակի՝ հունիսի 17-ին, մտադիր հեռախոսազրույց անցկացնել ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի հետ։
ԱՄՆ-ի իշխանությունները 25 տոկոսի չափով լրացուցիչ մաքսատուրքեր են սահմանել 1,1 հազար անուն չինական ապրանքների վրա՝ մոտավորապես 50 մլրդ դոլար ընդհանուր գումարով:
ԿԺԴՀ-ի պետական հեռուստատեսությունը հունիսի 15-ին ֆիլմ է ցուցադրել՝ նվիրված երկրի առաջնորդ Կիմ Չեն Ունի ուղեւորությանը Սինգապուր:
Հորդանանի Հաշիմիթյան Թագավորությունն իր դեսպանին՝ Աբդալլահ Սուլեյման Աբու Ռումանին, հետ է կանչել Իրանի Իսլամական Հանրապետությունից:
«Բատկիվշչինա» ուկրաինական խմբակցության ղեկավար Յուլյա Տիմոշենկոն հանդես է եկել կառավարման խորհրդարանական ձեւի հանրային քննարկում անցկացնելու առաջարկությամբ: