Բաժիններ՝

«Վաղը մենք կունենանք շատ հետաքրքիր հանդիպում, և ես վստահ եմ, որ այն շատ լավ կանցնի». Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վստահ է, որ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ իր առաջիկա հանդիպումը «լավ կանցնի»: Այդ մասին նա հայտարարել է Սինգապուրի վարչապետ Լի Սյան Լունի հետ հունիսի 11-ին կայացած հանդիպմանը:

«Վաղը մենք կունենանք շատ հետաքրքիր հանդիպում, եւ ես վստահ եմ, որ այն շատ լավ կանցնի»,- նշել է Թրամփը: ԱՄՆ-ի նախագահը հունիսի 11-ին Twitter-ի իր էջում գրել է, թե ոգեւորված է՝ գտնվելով Սինգապուրում: «Ուրախ եմ գտնվելու Սինգապուրում: Ոգեւորությունն օդում էլ է զգացում»,- նշել է նա:

Թրամփի եւ Կիմ Չեն Ընի միջեւ պատմական հանդիպումը տեղի կունենա հունիսի 12-ին Սինգապուրի Capella հյուրանոցում, որը գտնվում է Սենտոսա կղզում: Երկու ղեկավարներն էլ արդեն ժամանել են Սինգապուր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` AP

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս