
Վիսկոնսինում չորս մարդ է զոհվել միաշարժիչ ինքնաթիռի կործանման հետևանքով

ԱՄՆ-ի Վիսկոնսինի նահանգում չորս մարդ է զոհվել հունիսի 10-ին միաշարժիչ ինքնաթիռի կործանման հետեւանքով: Այդ մասին հայտնել է NBC հեռուստաընկերությունը:
Նրա տվյալներով՝ Cessna 182 թեթեւ ինքնաթիռը մեկնել էր Չիկագոյից եւ ուղեւորվում էր Մոնրոյի օկրուգի մունիցիպալ օդանավակայան:
Պլանավորված վայրէջքից ոչ շատ առաջ, անհայտ պատճառներով, օդանավն սկսել է կորցնել բարձրությունը եւ ընկել է օդանավակայանից հյուսիս գտնվող դաշտում, ինչից հետո այրվել է: Պատահարի վայր ժամանած հրշեջներին հաջողվել է մարել կրակը
: Օդանավում եղել է չորս մարդ, ներառյալ օդաչուն, նրանք բոլորն էլ զոհվել են: ԱՄՆ-ի ֆեդերալ ավիացիոն վարչությունը ձեռնամուխ Էէ եղել ավիաաղետի հետաքննությանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: