Բաժիններ՝

«G7-ի պաշտոնական հայտարարության վերաբերյալ Թրամփի որոշումը հիասթափեցնում է». Մերկել

Կանադայում G7-ի գագաթնաժողովի ամփոփիչ պաշտոնական հաղորդագրությունը չստորագրելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրափի որոշումը հիասթափեցնում է եւ փոքր-ինչ ընկճում: Հունիսի 10-ին այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ARD հեռուստաալիքի եթերում։

«(Պաշտոնական հաղորդագրությունն ստորագրելու) որոշումից հրաժարումը թվիթի միջոցով, անշուշտ, հիասթափեցնում է եւ փոքր-ինչ ընկճում»,- ասել է Գերմանիայի պետության ղեկավարը: Մերկելի խոսքով՝ Բեռլինը «պաշտպանում է փաստաթուղթը, այն ընդունված է եւ օրինական ուժ ունի»:

Կանցլերը նշել է, որ ԱՄՆ-ի նախագահի որոշումը սոսկ բարդացնում է իրադրությունը, ինչին չեն կարող նաեւ նպաստել G7-ի երկրների ներկայացուցիչների խիստ հայտարարությունները:

«Դա ամրապնդեց իմ այն կարծիքը, որ մենք՝ եվրոպացիներս, պետք Է մեր ճակատագիրը վերցնենք մեր ձեռքը»,- ասել է Մերկելը: Նա հավելել է, որ Գերմանիան եւ Եվրամիությունն այլեւս չեն կարող թեթեւամտորեն ապավինել Միացյալ Նահանգներին, բայց Բեռլինը մտադիր Է շարունակել երկխոսությունն ԱՄՆ-ի նախագահի հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս