
Կիմ Չեն Ընը Թրամփին գագաթնաժողովի երկրորդ փուլի է հրավիրել Փհենյան

ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին հուլիսին հրավիրել է Փհենյան՝ գագաթնաժողովի երկրորդ փուլին: Այդ մասին հայտնել է հարավկորեական «Չունան Իլբո» թերթը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներ:
Ինչպես հայտնել՝ գործակալության աղբյուրը, Հյուսիսային Կորեան եւ ԱՄՆ-ն միասնական ցանկություն են հայտնել շարունակելու բարձր մակարդակով բանակցությունները: «Հրավերը բովանդակում ՝ այն նամակը, որը ԿԺԴՀ-ի Աշխատանքային կուսակցության Կենտկոմի փոխնախագահ Կիմ Յոն Չհոլը հունիսի 1-ին հանձնել ՝ նախագահ Թրամփին»,- նշել է աղբյուրը:
Իր հերթին Կիոդո գործակալությունը հայտնել է, որ եթե բանակցային գործընացն անցնի բարեհաջող, հնարավոր է գագաթնաժողովի երրորդ փուլը, որը կարող է տեղի ունենալ սեպտեմբերին Վաշինգտոնում: Հունիսի 12-ին Սինգապուրում պլանավորված է ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի՝ պատմության մեջ առաջին գագաթնաժողովը, որտեղ կկայանա Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Լուսանկարը` AFP