
Մակրոնը G7-ի գագաթնաժողովից հետո Թրամփին մեղադրել է «անհետևողականության» մեջ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին «անհետեւողականության» մեջ է մեղադրել «մեծ յոթնյակի»՝ Կանադայում տեղի ունեցած՝ գագաթնաժողովից հետո, որտեղ Միացյալ Նահանգների ղեկավարը հրաժարվել է պաշտպանել ափոփիչ պաշտոնական հայտարարությունը Կանադայի հետ տարաձայնությունների պատճառով: Այդ մասին հայտնել է Actualite հրատարակությունը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատի պաշտոնական հաղորդագրությունը:
«Մենք անցկացրեցինք երկու օր՝ տեքստ եւ պարտավորություններ ունենալու համար: Մենք հավատարիմ ենք դրանց, մինչդեռ նա, ով դրանք թողեց՝ երես դարձնելով, ցույց է տալիս իր անհետեւողականությունն ու չհիմնավորվածությունը: Միջազգային համագործակցությունը չի կարող կախված լինել զայրույթից կամ կարճ խոսքից: Լինենք լուրջ եւ արժանի մեր ժողովուրդներին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի պաշտպանում ամփոփիչ պաշտոնական հայտարարությունը, որը Կանադայում ընդունվել է «մեծ յոթնյակի» երկրների ղեկավարների հանդիպման արդյունքներով: Նա պարզաբանել է, որ այդ որոշումն ընդունել է այն մասին Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի արած մի շարք արտահայտությունների պատճառով, թե պողպատի եւ ալյումինի ներմուծման՝ ԱՄՆ-ի մաքսերը «վիրավորական են», եւ ինքը «թույլ չի տա նստել իր վզին», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: