Տղամարդը նիհարել է 30 կգ և բացահայտել է իր քաշի կորստի 4 գաղտնիքները

Հնդկաստանի Հայդարաբադ քաղաքի բնակիչը մեկ տարվա ընթացքում նիհարել է 30 կիլոգրամով՝ փոխելով իր սննդակարգը: Նա իր քաշի կորստի հինգ գաղտնիքներով կիսվել է Times of India-ի հետ:

Սուդհիր Կումարը պատմել է, որ 2020 թվականին կշռել է 100 կիլոգրամ և ունեցել է առողջական խնդիրներ։ Այդ ժամանակ նա եղել է 49 տարեկան և որոշել է նիհարել։ Առաջին բանը, որ Կումարն արել է, սահմանափակել է շաքարի օգտագործումը:

Նիհարել ցանկացողներին Կումարը խորհուրդ է տվել հրաժարվել պատրաստի ուտեստներից և տուն առաքում պատվիրելու փոխարեն ինքնուրույն պատրաստել, քանի որ այդպիսով կխուսափեք ճարպոտ և կալորիական սնունդից: Նույն սկզբունքով նա կոչ է արել մարդկանց խուսափել ռեստորաններում ուտելուց: Նա բացատրել է, որ այնտեղ սնունդը համեղ է, բայց հազվադեպ է առողջարար:

Կումարի քաշի կորստի վերջին գաղտնիքը վաղ ընթրիքն է։ Նա կարծում է, որ վաղ ընթրիքը նպաստում է լավ մարսողությանը և քաշի կորստին։

Տեսանյութեր

Լրահոս