Բաժիններ՝

F-15 ամերիկյան կործանիչ է աղետի ենթարկվել Ճապոնիայի ափերի մոտ

ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի F-15 կործանիչ է աղետի ենթարկվել Ճապոնիայի Օկինավա հարավային կղզու շրջանում: Այդ մասին հայտնել է Kyodo գործակալությունը՝ հղում անելով Նահա ճապոնական բազայի հրամանատարությանը:

Նշվում է, որ օդաչուն դուրս է նետվել աղետյալ ինքնաթիռից ու փրկվել Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի կողմից:

Նախնական տվյալներով՝ կործանիչը մեկնել էր Օկինավայում ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի Կադենա ռազմակայանից: Այն ընկել է ծովը Նահա քաղաքից 80 կմ հեռավորության վրա: Ենթադրվում է, որ կործանումը տեղի է ունեցել մեկնաթռիչքից քիչ անց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930