
4 միլիոն դրամ՝ Ոստիկանական զորքերը տեսախցիկներով զինելու համար

Ոստիկանության զորքերը կզինվեն նոր համացանցային տեսախցիկներով. համապատասխան որոշումը գործադիրն ընդունել է չզեկուցվող նախագծով։
Ըստ նախագծի՝ Ներքին գործերի նախարարությունը 4 միլիոն դրամի նոր տեսախցիկներ կգնի՝ թվով 250 հատ՝ նախկինում հաստատված 500-ի փոխարեն։
Բանն այն է, որ գործադիրն ավելի վաղ հաստատել էր որոշում, որով Ներքին գործերի նախարարությունը պետք է ձեռք բերեր թվով 500 տեսախցիկ՝ միավորի արժեքը 350.000 դրամ։
Ավելի ուշ, սակայն, տեսախցիկների գինը 350.000 դրամից դարձել է 700.000 դրամ։
Ներքին գործերի նախարարությունում էլ որոշել են 500-ի փոխարեն գնել 250 հատ տեսախցիկ։
Նշենք, որ համացանցային տեսախցիկներ գնելու համար անհրաժեշտ 4 միլիոն դրամը Ներքին գործերի նախարարությունը վերցրել է ոստիկաններին առողջապահական ծառայությունների տրամադրման համար բյուջեով նախատեսված միջոցներից։