Կիևը «սադրանքներ սարքելու» ցանկացած փորձի դեպքում խորապես կզղջա. Լավրով

Ռուսաստանը տեղյակ է Ուկրաինայի կողմից «սադրանքներ սարքելու» փորձերի մասին, և Կիևը խորապես կզղջա նման ցանկացած ծրագրի համար։ Ըստ ТАСС գործակալության՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո անցկացված մամուլի ասուլիսում Ռուսաստանի հայտարարել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք ունենք և՛ ռազմական հետախուզություն, և՛ Արտաքին հետախուզության ծառայություն, որոնք պարբերաբար բացահայտում են նման սադրանքներ սարքելու փորձ կատարողների իրական դեմքը։ Ըստ իս՝ այնքան էլ հեռանկարային չէ կռահել՝ ինչպիսին կլինի պատասխանը, սակայն նման բաներին արձագանքը, հատկապես, եթե նրանք սկսեն որևէ ֆիզիկական գործողություն ձեռնարկել, խորապես ցավալի կլինի»,- ընդգծել է նախարարը՝ պատասխանելով Ռուսաստանին մեղադրելուն ուղղված կեղծ դրոշակով Կիևի սադրանքների հնարավորության մասին հարցին։

Ռուսաստանի արտգործնախարարը նկարագրել է նաև, թե ինչ է սպասվում երկրի օդային տարածքը խախտողներին, հայտնել է РИА Новости-ն։ Նա շեշտել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս հայտարարել է, որ մեր ցամաքային կամ օդային տարածքի որևէ խախտում թույլ չենք տա՝ մեր դեմ բացահայտորեն պատերազմ պատրաստող Եվրոպայի կողմից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930