Բաժիններ՝

Կիմ Չեն Ընը Սինգապուրում ուղևորություններ է կատարում առանց համարանիշի ավտոմոբիլով և ԿԺԴՀ-ի դրոշներով

ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը Սինգապուրում ուղեւորություններ է կատարում ավտոմոբիլով, որը պետական գրանցանիշեր չունի եւ որի վրա ամրացված են սոսկ ԿԺԴՀ-ի դրոշներ։

Միեւնույն ժամանակ, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, այն ավտոմեքենայի վրա, որով Սինգապուրում տեղաշարժվում է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, ամրացված են ամերիկյան եւ սինգապուրյան դրոշներ եւ Միացյալ Նահանգների համարանիշեր:

Զրահապատ Mercedes S600 Pullman-ը Փհենյանից բերվել է Իլ-76 ինքնաթիռով, որը հունիսի 10-ին վայրէջք է կատարել Սինգապուրի Չանգի օդանավակայանում: Բացի դրանից, ԿԺԴՀ-ի պատվիրակությունը Սինգապուր է բերել Maybach, որ մշտապես շարժվում է Mercedes-ի հետեւից:

Թրամփն, ի տարբերություն Կիմ Չեն Ընի, ժամանել է ոչ թե Չանգի, այլ Փայա Լեբա ռազմակայան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս