Բաժիններ՝

Բուրսայի հայկական եկեղեցի. ծխախոտի պահեստից մինչև մշակույթի կենտրոն

Թուրքիայի Բուրսա նահանգի Յըլդըրըմի քաղաքապետարանը հայտնում է, որ վերանորոգվում է տեղի հայկական լքված եկեղեցին։

Վերանորոգումից հետո երբեմնի հայկական եկեղեցին վ կվերածվի երկհարկանի մշակութային կենտրոնի։ Նշվում է, որ եկեղեցին Թուրքիայի Հանրապետության հռչակումից առաջ եղել է պաշտանմունքի վայր, իսկ հետագայում ծառայել որպես ծխախոտի պահեստ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ Յըլդըրըմի քաղաքապետարանի կողմից մշակված նախագծի՝ շենքի առաջին հարկում կլինի բազմաֆունկցիոնալ դահլիճ և երկու սենյակ, որոնք կարող են օգտագործվել որպես ցուցահանդեսային, շնորհանդեսային և սեմինարային տարածք:

Խոսելով արվող փոփոխությունների մասին՝ Յըլդըրըմի քաղաքապետ Օքթայ Յըլմազը նշել է, որ այն ոչ միայն պատմական կառույց է, այլև Բուրսայի մշակութային հիշողության և ժառանգության ներկայացուցիչը։

«Այս տարածքը եղել է ոչ միայն կրոնական և առևտրային կյանքի, այլև մշակույթի և արվեստի կենտրոն։ Մենք նախկինում վերափոխել ենք տարածքը Աքդեմիր փողոցում իրականացված բարեկարգումների միջոցով։ Հետևելով խնդրանքներին՝ այժմ վերականգնում ենք այս եկեղեցին։ Ավելին, տարածքը տեսարժան վայրի վերածելու համար մենք որոշել ենք բարեկարգել նաև եկեղեցու շրջակայքը»,- նշել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930