Բաժիններ՝

ԱՄՆ-ի պետբյուջեի դեֆիցիտն ավելացել է մինչև 530 մլրդ դոլար

ԱՄՆ-ի դաշնային բյուջեի դեֆիցիտը 2018 ֆինանսական տարվա ութ ամսում (սկսվում է հոկտեմբերի 1-ին) ավելացել է մինչեւ 530 մլրդ դոլար՝ անցյալ տարվա համանման ցուցանիշը գերազանցելով 97 մլրդ դոլարով: Այդ մասին հայտնել է The Hill թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի Կոնգրեսի բյուջետային վարչության զեկույցի տվյալները:

Զեկույցի համաձայն՝ կառավարական ծախսերը 2017 թվականի համեմատությամբ աճել են 6 տոկոսով, մինչդեռ բեյուջեի եկամտային մասն ավելացել է միայն 3 տոկոսով:

Փորձագետները, ինչպես հիշեցնում է հրատարակությունը, կանխատեսում էին, որ հանրապետականների կողմից առաջարկված հարկային պարտավորությունները, որոնք նվազեցրել են հարկադրույքների չափերը, կառավարական ծախսերի ավելացման վերաբերյալ երկկուսակցական համաձայնագրի զուգորդմամբ, կբերեն բյուջեի դեֆիցիտի աճին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս