Բաժիններ՝

ԱՊԼ․ «Լիվերպուլը» պարտություն կրեց․ այլ արդյունքներ

«Մանչեսթեր Սիթին» Անգլիայի Պրեմիեր Լիգայի 6-րդ տուրում սեփական հարկի տակ վստահ հաղթանակ տարավ «Բերնլիի» նկատմամբ՝ 5:1:

Հանդիպման ընթացքում «Բերնլիի» պաշտպան Մաքսիմ Էստևը երկու անգամ գրավեց սեփական դարպասը (12-րդ և 65-րդ րոպեներին): «Մանչեսթեր Սիթիի» կազմում Էրլինգ Հալանդը դուբլ ձևակերպեց խաղի վերջնամասում, իսկ Մատեուս Նունեսը խփեց ևս մեկ գոլ (61-րդ րոպե): «Բերնլիի» միակ գոլը խփեց Ջեյդոն Էնթոնին (38-րդ րոպե):

Նույն տուրում «Չելսին» տանը անսպասելի պարտություն կրեց «Բրայթոնից»՝ 1:3: «Չելսիի» կազմում Էնցո Ֆերնանդեսը բացեց խաղի հաշիվը 24-րդ րոպեին, սակայն «Բրայթոնը» պատասխանեց Դանի Ուելբեքի դուբլով և Մաքսիմ դե Քեյպերի գոլով: Խաղի ընթացքում «Չելսին» 53-րդ րոպեից խաղաց 10 հոգով՝ Տրևո Չալոբայի կարմիր քարտի պատճառով:

Տուրի կենտրոնական խաղերից մեկում «Քրիսթալ Փելասը» Լոնդոնի «Սելհերսթ Փարք» մարզադաշտում 2:1 հաշվով հաղթեց առաջատար «Լիվերպուլին»: Իսմայլա Սարը 9-րդ րոպեին առաջ մղեց տանտերերին, իսկ Ֆեդերիկո Կյեզան 87-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը: Սակայն վճռական պահին՝ 90+7-րդ րոպեին, Էդդի Նկետիան խփեց հաղթական գոլը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս