Հռոմի Պապը կոչ է արել «էներգիայի ծարավը» չհագեցնել աղքատության աճի, բնական ռեսուրսներն անխնա ծախսելու հաշվին
Հռոմի Պապը էներգետիկ խոշոր ընկերություններին կոչ է արել «էներգիայի ծարավը» չհագեցնել աղքատության աճի, բնական ռեսուրսներն անխնա ծախսելու հաշվին: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին Հռոմի Պապը նշել է Վատիկանում կայացած կլիմայի փոփոխությանը նվիրված համաժողովին, որին մասնակցում էին էներգետիկ խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ:
Հռոմի Պապը բարձրացրել է օդի, ջրերի աղտոտվածության խնդիրը, կլիմայի փոփոխությանը վերաբերող հարցերը և ընդգծել, որ դա էներգիայի ծարավը հագեցնելու հետևանք է, ինչը լուրջ ազդեցություն է թողնում շրջակա միջավայրի վրա:
«Անթույլատրելի նման մոտեցումը, այն բերում է աղքատության ավելացման, ջրային պաշարների նվազեցման և այլ խնդիրներ: Դա մարտահրավեր է »,-ասել է Հռոմի Պապը: Նա կարևորել է էներգետիկայի աղբյուրների դիվերսիֆիկացումը՝ ընդգծելով վերականգնվող էներգիայի զարգացման անհրաժեշտությունը: