Բաժիններ՝

Ֆրանսիայի առաջին տիկինն ավելի մեծ ժողովրդավականություն է վայելում, քան Մակրոնը. Paris Match

Ֆրանսիայի առաջին տիկին Բրիժիտ Մակրոնն իր ամուսնուց՝ Էմանուել Մակրոնից, ավելի մեծ ժողովրդավականություն է վայելում: Այդ մասին հայտնել է Paris Match հանդեսը՝ վկայակոչելով Ifop սոցիոլոգիական հարցման տվյալները:

Ինչպես նշում է հրատարակությունը, ֆրանսիացիների 67 տոկոսը աջակցում է Բրիժիտ Մակրոնին այն դեպքում, երբ Ֆրանսիայի նախագահին պաշտպանում է 43 տոկոսը: Դա միանգամայն սովորական իրադրություն է ֆրանսիական հասարակության համար: Նիկոլա Սարկոզիի նախագահության ժամանակ նրա տիկինը՝ երգչուհի եւ դերասանուհի Կառլա Բրունին, նույնպես ավելի մեծ ժողովրդականություն ուներ ֆրանսիացիների շրջանում:

Այսպես, 2008 թվականին Սարկոզիին ցուցաբերվող աջակցություն 37 տոկոս մակարդակի վրա էր, իսկ Բրունիինը՝ 68 տոկոս, հիշեցնում է հանդեսը:

Նշվում է, որ Բրիժիտ Մակրոնը, որն իր ամուսնուց մեծ Է 24 տարով, ժողովրդականություն է վայելում ինչպես երիտասարդների (մինչեւ 35 տարեկան հարցվածների 75 տոկոսը), այնպես էլ ավագ սերնդի (65-ից բարձր տարիքի մարդկանց 74 տոկոսը) շրջանում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս