Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը ողջունել է ԿԺԴՀ-ԱՄՆ գագաթնաժողովի արդյունքները՝ դրանք որակելով մեծագույն հաջողություն:
Դոնալդ Թրամփն ԱՄՆ-ի «ամենաչար» նախագահն է 1979 թվականից՝ Իրանի Իսլամական Հանրապետության կազմավորման պահից ի վեր:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը հայտարարել է, որ համաձայն Է հանդիպել Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ:
Աֆրոամերիկուհի Լոնդոն Բրիդը հաղթել է ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկոյի քաղաքագլխի ընտրություններում եւ առաջին թխամորթ կինը դարձել այդ պաշտոնում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 14-ին հանգիստյան օր է վերցրել իր ծննդյան օրվա առթիվ։
Նորվեգիայի խորհրդարանի պատգամավորները ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակի են առաջադրել Կորեական թերակղզու միջուկազերծման վերաբերյալ համաձայնագրի հասնելու գործում ներդրած ավանդի համար:
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել ռուսական ՎՏԲ բանկի խորհրդի նախագահ Անդրեյ Կոստինի հետ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կցանկանար, որ ամերիկացի բոլոր զինծառայողները, որոնք տեղաբաշխված են Հարավային Կորեայում, վերադառնան տուն, բայց առայժմ խոսքը չի վերաբերում այդ հեռանկարին:
ԱՄՆ-ի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության ղեկավար Սառա Սանդերսը հերքել է պաշտոնաթող լինելու իր մտադրության մասին CBS հեռուստաալիքի հաղորդումը։
Կանադայում «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովում բանավեճի զգալի մասը նվիրված էր Ռուսաստանին, ուստի լավ կլիներ վերադառնալ Մոսկվայի մասնակցությամբ ձեւաչափին:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատը մերժել է Brexit-ի մասին օրինագծի այն ուղղումը, որը Մեծ Բրիտանիայի կառավարությունից պահանջում է Բրյուսելի հետ համաձայնության գալ Եվրամիության հետ մաքսային միությունում երկրի մնալու շուրջը՝ դրանից դուրս գալուց հետո:
Մակեդոնիայի նախագահն սպառնացել է չստորագրել բալկանյան երկիրը Հյուսիսային Մակեդոնիա վերանվանելու համաձայնագիրը:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ձայների ճնշող մեծամասնությամբ բանաձեւ է ընդունել, որը դատապարտում է Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում։
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Կարմիր հրապարակում ներկա են գտնվել ֆուտբոլի Աշխարհի առաջնությանը նվիրված գալա-համերգին:
Tesla էլեկտրամոբիլներ արտադրողը աշխատանքից կազատի իր աշխատակիցների շուրջ ինը տոկոսին՝ ծախսերի կրճատման եւ էլեկտրաքառերի թողարկման շահութաբերության պահպանման համար:
ԱՄՆ-ի Ազգային հակահետախուզական կենտրոնի տնօրեն Ուիլյամ Էվանինան հունիսի 12-ին ֆուտբոլի սիրահար համաքաղաքացիներին, որոնք մտադրվել են մեկնել Ռուսաստան՝ Աշխարհի առաջնություն-2018-ին, խորհուրդ է տվել՝ իրենց հետ չվերցնել շարժական հեռախոսներ եւ այլ էլեկտրոնային սարքեր:
Սասեքսի դուքսն ու դքսուհին պատմել են, որ իրենց առաջին համատեղ ճամփորդության ընթացքում իրենք կայցելեն Ավստրալիա, Նոր Զելանդիա, Կոնգոյի Թագավորություն եւ Ֆիջիի Հանրապետություն:
Ուոթերթաունի Հայկական պատմական արխիվում պահպանվում են մի շարք կարեւորագույն պատմական փաստաթղթեր, այդ թվում եւ ՀՅԴ արխիվը:
Եվրոպայի արդարադատության դատարանը բացառիկ ապրանքանիշ է ճանաչել Ֆրանսիայի Christian Louboutin կոշիկի տան՝ կարմիր ներբանով բարձրակրունկ կոշիկները:
Ընկերներիցս մեկն ինձ ուղարկել էր Նյու Յորքում բնակվող թուրք ամերիկացի Իբրահիմ Քուրթուլուսի ծավալուն նամակի պատճենն ուղղված CNN-ի հարյուրավոր աշխատակիցների, որտեղ նա խստորեն քննադատել էր Էնթոնի Բուրդենին, Քրիս Քուոմոյին և ուրիշներին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման համար:
Բելգիայի միգրացիայի եւ ապաստանի տրամադրման հարցերով պետքարտուղար Տեո Ֆրանկենը, որն այցով գտնվում է Վրաստանում, հանրապետության քաղաքացիներին հորդորել է Եվրամիության հետ անայցագիր ռեժիմը չնույնացնել թագավորությունում ապաստան ստանալու հնարավորության հետ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների հատուկ բնույթը և հույս հայտնում, որ դրանք առավել արդյունավետ զարգացում կունենան:
Ռուսաստանը շարունակում է վստահորեն պահպանել առաջատարի դիրքերը Հայաստանի հետ առևտրաշրջանառության ուղղությամբ: Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Եվրախորհրդարանը հունիսի 13-ին կայացած լիագումար նստաշրջանում հավանություն է տվել Ուկրաինային մինչեւ մեկ միլարդ եվրոյի չափով Եվրամիության մակրոֆինանսական օգնության նոր փաթեթ հատկացնելուն:
Ռուս պրանկերներ Վովան (Վլադիմիր Կուզնեցով) և Լեքսուսը (Ալեքսեյ Ստոլյարով) այս անգամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից զանգահարել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը համաձայնել է քննարկել Brexit-ի ամփոփիչ համաձայնագրի շուրջ խորհրդարանին ձայնի իրավունք տրամադրելու հարցը՝ կառավարող Պահպանողական կուսակցությունից եվրոպամետ տրամադրված իր գործընկեր-պատգամավորների աջակցության դիմաց:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը ողջույնի խոսք է հղել Ռուսաստանում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին՝ այդ իրադարձությունը համարելով համաշխարհային հանրակցության համերաշխության դրսեւորման հնարավորություն:
Միացյալ Նահանգների Կալիֆոռնիայի նահանգը երեք նահանգի բաժանելու շուրջ հանրաքվեի անցկացման նախաձեռնությունը կարողացել է հավաքել ավելի քան 400 հազար ստորագրություն. այս նախաձեռնության շուրջ քվեարկությունը տեղի կունենա 2018 թվականի նոյեմբերի 8-ին:
«Թալիբան» արմատական շարժման առաջնորդ Հայբաթուլլա Ախունդզադան ուղղակի խաղաղ բանակցություններ սկսելու կոչ է արել ԱՄՆ-ին, որպեսզի վերջ դրվի բազմամյա դիմակայությանն Աֆղանստանում:
Կորեական թերակղզու միջուկազերծման ճանապարհով ընթանալու ԿԺԴՀ-ի մտադրությունը լավ նորություն է, բայց այժմ հարկավոր է դա ստուգել: