«Շարունակում եմ պնդել` 44-օրյա պատերազմը մեր զինվորն ու հրամանատարը չեն պարտվել». Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շարունակում եմ պնդել` 44-օրյա պատերազմը մեր զինվորն ու հրամանատարը չեն պարտվել:

Նրանց պատերազմի գնալու հրաման տվողները ի սկզբանե համարել են, որ Արցախը հայրենիք չէ, ըստ այդմ` այն ենթակա է հանձնման:

Սակայն իրենց հանցավոր սցենարն իրագործելու ճանապարհը միայն պատերազմով էր հնարավոր, որի խաղարկումն իրականացրեց «բարեկիրթ» Ադրբեջանը:

Հայն իր տեսակով կռվող է, պայքարող ու հաղթող և մեր հասարակության մեջ պարտվողականություն սերմանել պարզապես հնարավոր չէ:

Փառք հայրենիքի նվիրյալներին:

Հավերժ փառք մեր բոլոր նահատակներին»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930